Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 13,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 13-15-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 21.6°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա – 9.3°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 5.6°C
