Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտային․ Միքայել սրբազան | Region

Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտային․ Միքայել սրբազան

Նոյեմբեր 13,2025 20:49

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՔԿՀ-ից ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ,

լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։

Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի»։

Աստված պահապան ձեզ և բոլորիս

13․11․25

140-րդ օր ապօրինի ազատազրկման

Նորություններ