Ցամաք հողեր և մշուշոտ ապագա․ Ցամաքասարի մտահոգիչ ժողովրդագրական պատկերը | Region

Ցամաք հողեր և մշուշոտ ապագա․ Ցամաքասարի մտահոգիչ ժողովրդագրական պատկերը

Նոյեմբեր 16,2025 17:00

Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղը 426 բնակիչ ունի, դպրոցում ընդամենը 28 աշակերտ է սովորում։ Ժողովրդագրական պատկերն այս գյուղում մտահոգիչ է։ Մարդիկ ապրում են առանց մշտական աշխատանքի, առանց ոռոգման ջրի և առանց զարգացման ծրագրերի։

Անջրդի պայմաններում միայն ցորեն ու գարի են ցանում, տարեցտարի անասնագլխաքանակը պակասում է։ Ասում են՝ անասնապահությունը եկամտաբեր գործ չէ, երիտասարդներին չի հետաքրքրում։

Գյուղում վերջին տասնամյակների ամենակարևոր իրադարձությունը թերևս այն է, որ խմելու նոր ջրագիծ է անցկացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ