Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ | Region

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նոյեմբեր 17,2025 11:58

Մասիս համայնքի ավագանին այսօր ղեկավար ընտրեց «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու Նորայր Հակոբյանին։

Քվեարկությանը մասնակցած ավագանու 15 անդամներն էլ կողմ քվեարկեցին Նորայր Հակոբյանի օգտին։

«Այսօր մենք՝ «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամներս, կրկին հաստատեցինք մեր միասնությունն ու համախմբվածությունը, մեր պատասխանատվությունը համայնքի զարգացման շարունակականության նկատմամբ։

Չէի կասկածում, քանի որ Դավիթ Համբարձումյան կողմից և նրա շուրջ ձևավորված թիմը չէր կարող իրեն այլ կերպ դրսևորեր»,-ասաց Նորայր Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն վստահելու և ընտրելու համար։

Նա ասաց, թե իր համար բարդ է լինելու շարունակել Դավիթ Համբարձումյանի գործը.

«Քանի որ նա տիրապետում էր ոչ միայն համայնքային, այլև համայնքում ապրող յուրաքանչյուր անձի անձնական խնդիրներին։ Որքան էլ բարդ լինի, մեծ հպարտությամբ եմ շարունակելու իրականացնել զարգացման ծրագրերը»։

Հիշեցնենք՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Կալանավորումից հետո նա ուղերձ էր հղել ՔԿՀ-ից՝ հայտնելով, որ դադարեցնում է ավագանու անդամի լիազորությունները:

Նորություններ