Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 18,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.1°C (1966թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.4°C (1996թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.3°C
