Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել | Region

Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել

Նոյեմբեր 17,2025 16:54

Միլանի «Ինտերը» Facebook-յան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիից առաջ «ներաձուրիների» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացված են Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասը։

«Դերբիներում խփած բոլոր գոլերը՝ հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար», — ասված է տեսանյութին կից գրառման մեջ։

Նշենք, որ տեսանյութում օգտագործվել է Եվրատեսիլ-2025-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգի «Survivor» երգը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ձախ ազդրի կիսաջլային մկանի վնասվածքից։ Եթե վերականգնումը ընթանա առանց բարդությունների, նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերի 30-ին։

armsport.am

Նորություններ