ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սապսան» տեսակի բազեն տեղափոխվել է Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի վերականգնողական կենտրոն.Լուսանը բաց է թողնվել վայրի բնություն. ԲԸՏՄ
Նոյեմբեր 17,2025 21:29
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին նոյեմբերի 15-ին ստացվել է ահազանգ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում հայտնաբերված վիրավոր գիշատիչ թռչնի, իսկ նոյեմբերի 16-ին՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում հայտնված լուսանի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ–ից։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ թռչունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սապսան» տեսակի բազե է, որի թևը վնասված էր։
Լուսանի արտաքին զննությամբ որևէ վնասվածք չի հայտնաբերվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը վիրավոր թռչնին տեղափոխել են Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի վերականգնողական կենտրոն՝ բուժման, խնամքի, վերականգնման համար։
Ինչ վերաբերում է լուսանին, կենդանին բաց է թողնվել վայրի բնություն՝ ապահովելով նրա վերադարձը բնական միջավայր։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
