Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 19,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.5°C (1966թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.4°C (2001թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.4°C
