Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ կարձակվի կալանքից․ փաստաբան | Region

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ կարձակվի կալանքից․ փաստաբան

Նոյեմբեր 18,2025 21:15

2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքի ղեկավար Վ.Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարկում զանգվածայաին անկարգություններ և արադարադատության իրականացմանը միջամտելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Նարեկ Կոլյայի Ղուկասյանի (բոլորովին վերջերս չափահաս դարձած, հանրակրթական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, բարձր առաջադիմությամբ սովորող) նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2025 թվականի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ Վ.Ռշտունու, բավարարել է պաշտպան Ա.Հակոբյանիս կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, մերժել է քննիչի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Շուտով Նարեկ Ղուկասյանը կլինի ազատության մեջ:

Նորություններ