Cloudflare ընկերությունը բացահայտել է գլոբալ խափանման պատճառը | Region

Cloudflare ընկերությունը բացահայտել է գլոբալ խափանման պատճառը

Նոյեմբեր 18,2025 22:14

 

Ամերիկյան Cloudflare ամպային ծառայության խոշոր խափանման պատճառ էր դարձել վնասակար թրաֆիկը կառավարելու համար ավտոմատ կերպով ստեղծված կոնֆիգուրացիայի ֆայլը, «Коммерсантъ»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Խափանումը տեղի է ունեցել, քանի որ կոնֆիգուրացիայի ֆայլը գերազանցել է սպասվող չափը, ինչը անսարքություն է առաջացրել Cloudflare-ի՝ մի քանի ծառայությունների թրաֆիկը մշակող ծրագրաշարում, պարզաբանել են մամուլի ծառայությունից։

«Պարզաբանենք. Ոչ մի ապացույց չկա, որ դա հարձակման կամ վնասակար գործունեության արդյունք է»,- հայտարարել է Cloudflare-ը։ Ընկերությունում նշել են, որ որոշ ծառայություններ, հավանաբար, կարճաժամկետ խափանումներ կունենան միջադեպից հետո թրաֆիկի բնական ցատկի պատճառով։ Սակայն Cloudflare-ն ակնկալում է, որ բոլոր ծառայությունները մի քանի ժամվա ընթացքում կվերադառնան բնականոն վիճակի։

Այսօր Cloudflare-ի աշխատանքի խափանման արդյունքում դադարեցվել է աշխարհի մի շարք կայքերի աշխատանքը, դրանց թվում՝ Spotify երաժշտական ​​հոսքային ծառայությունը, X սոցիալական ցանցը և League of Legends, Valorant և Faceit խաղային հարթակները։ Որոշ օգտատերեր հայտնել են ChatGPT նեյրոնային ցանցի մոդելի առնչվող խնդիրների մասին։ Cloudflare-ն այսօր երեկոյան հայտարարել էր խնդրի կարգավորման մասին։

Նորություններ