Ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը
Նոյեմբեր 19,2025 21:04
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է Վրաստան-Հայաստան իրավական 6-րդ ֆորումը:
Նախարար Սրբուհի Գալյանը ֆորումի փակմանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արդարադատության նախարարության գործընկերներին՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև իրավական 6-րդ ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու, երկու օր շարունակ արդյունավետ քննարկումների, արժեքավոր մտքերի և համատեղ աշխատանքի համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ֆորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնել իրականացված բարեփոխումները, այլև ստեղծում է անկեղծ երկխոսության և փորձի փոխանակման միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ և նախաձեռնություններ։
Նախարարը նշել է, որ այս երկու օրերի քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի լայն շրջանակն ընդգրկող թեմաներին, որոնք ոչ միայն խորացրել են փոխըմբռնումը երկու երկրների միջև, այլև բացել են նոր հնարավորություններ՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
