Globe Soccer Awards. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները | Region

Globe Soccer Awards. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Նոյեմբեր 20,2025 14:39

Դեկտեմբերի 28-ին Դուբայում (ԱՄԷ) կայանալու է հեղինակավոր Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում կհայտարարվի 2025 թվականի լավագույն խաղացողի անունը։ Մրցանակաբաշխությունից 40 օր առաջ կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների ցանկը։

Ըստ կազմկոմիտեի՝ այս տարի մրցանակին հավակնում է համաշխարհային ֆուտբոլի 25 վառ ներկայացուցիչ։

Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են․

  • ՊՍԺ՝ Ուսման Դեմբելե, Դեզիրե Դուե, Աշրաֆ Հակիմի, Խվիչա Կվարացխելիա, Նունու Մենդեշ, Ֆաբիան Ռուիս, Վիտինյա
  • «Մանչեսթեր Սիթի»՝ Ջանլուիջի Դոնարումա, Էրլինգ Հալանդ
  • «Արսենալ»՝ Վիկտոր Դյոկերեշ, Դեկլան Ռայս
  • «Լիվերպուլ»՝ Ալեքսանդր Իսակ, Ֆլորիան Վիրց, Մոհամեդ Սալահ
  • «Ռեալ Մադրիդ»՝ Վինիսիուս Ժունիոր, Կիլիան Մբապե
  • «Բավարիա»՝ Հարի Քեյն, Մայքլ Օլիսե
  • «Բարսելոնա»՝ Ռոբերտ Լևանդովսկի, Ռաֆինյա Դիաս, Լամին Յամալ, Պեդրի
  • Այլ ակումբներ՝ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սքոթ Մաքտոմինեյ («Նապոլի»), Կոուլ Պալմեր («Չելսի»)

Տարվա լավագույն մարզիչ

Լավագույն ֆուտբոլիստից զատ կորոշվի նաև տարվա լավագույն մարզիչը։ Հավակնորդների ցուցակում ընդգրկված են փորձառու և հեղինակավոր մասնագետներ․

  • Խաբի Ալոնսո («Ռեալ»)
  • Միկել Արտետա («Արսենալ»)
  • Անտոնիո Կոնտե («Նապոլի»)
  • Լուիս Էնրիկե (ՊՍԺ)
  • Հանս-Դիտեր Ֆլիկ («Բարսելոնա»)
  • Էդի Հաու («Նյուքասլ»)
  • Վենսան Կոմպանի («Բավարիա»)
  • Էնցո Մարեսկա («Չելսի»)
  • Ռոբերտո Մարտինես (Պորտուգալիայի հավաքական)
  • Առնե Սլոտ («Լիվերպուլ»)

2024 թվականին լավագույնի մրցանակը նվաճել էր բրազիլացի Վինիսիուսը, իսկ տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել Կառլո Անչելոտին («Ռեալ»)։

armsport.am

Նորություններ