Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում | Region

Բրոնզեդարյան բացառիկ խեցեղեն է հայտնաբերվել Բերդ քաղաքում

Նոյեմբեր 20,2025 22:18

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Եղիշեի փողոցում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է յուրահատուկ խեցեղեն։

Բանվորները սովորական շինարարական աշխատանքների ընթացքում նկատել են հնադարյա առարկաներ և դիմել Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Վերջինս րոպեների ընթացքում ժամանում է և բանվորների օգնությամբ հողի շերտից զգուշությամբ դուրս բերել բացառիկ խեցեղեն՝ 3 հատ անոթ, որոնցից մեկը` գրեթե ամբողջական ու հրաշագեղ զարդանախշերով:

 

Առաջիկա օրերին «Պահպանության ծառայությունը» վերականգնող հնագետների է գործուղելու Բերդ համայնք: Տեղանքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա շինարարական աշխատանքների հետագա ընթացքը:

Մասնագետների նախնական գնահատմամբ՝ շինարարները պատահաբար «պեղել են» միջին բրոնզեդարյան դամբարան, անոթներից զատ երևացել են նաև մարդկային կմախքի մնացորդներ:

Նորություններ