«Եթե օրենքի փոփոխությունը տեղի ունենար հունիսից, հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար դա կլիներ անարդար»․Պապիկյանը ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման մասին | Region

«Եթե օրենքի փոփոխությունը տեղի ունենար հունիսից, հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար դա կլիներ անարդար»․Պապիկյանը ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման մասին

Նոյեմբեր 24,2025 13:01

«Հանրության արձագանքներն ենք հաշվի առել։ Եթե օրենքի փոփոխությունը տեղի ունենար հունիսից, հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար դա կլիներ անարդար»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ պատասխանելով հարցին՝ 2026-ի ընտրություններից առաջ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենսդրական փոփոխությունն արդյոք ՔՊ-ի քվե ստանալու համար չէ արված։

«Երբ կար հնարավորություն ու հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ և մենք՝ անսալով մեր հասարակության մտահոգություններին,  խնդրանքներին… այդ ժամանակ նախագիծը դեռ շրջանաության մեջ էր, ու երբ մարդիկ սկսել էին քննարկել, նամակներ ուղղել, մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից, և մենք այդ որոշմանը հանգել ենք և վարչապետն այդ մասին հայտնել է»,-ասաց  Պապիկյանը։

Լրագրողների հարցերին՝ հունվարի 1-ից սպայական կազմում աշխատավարձի բարձրացում նախատեսվա՞ծ է, նախարարը պատասխանեց.«Ատեստացիոն համակարգը ներդրված է, այն ընթացքի մեջ է, կարծում եմ՝ աշխատավարձի բարձրացման ավելի լավ հնարավորություն չի կարող լինել»։

Արդյոք  վստահ է, որ ՔՊ-ի օրոք ադրբեջանական զորքերը կհեռանան հայկական տարածքներից, Պապիկյանը լրագրողների այս և այլ հարցերի չպատասխանեց։

Նորություններ