Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ
Նոյեմբեր 24,2025 22:09
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ․
ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում 1956 թվականի օլիմպիական չեմպիոնը մահացել է նախօրեին 99 տարեկան հասակում:
«Կյանքից հեռացավ պայծառ, արտասովոր, գործին անսահման նվիրված մարդ, հայրենական և համաշխարհային ֆուտբոլի իսկական լեգենդ: Նիկիտա Սիմոնյանի վարպետության, ոգու ամրության և թիմին հավատարմության համար գնահատում էին «Սպարտակի» և մեր ազգային հավաքականի ընկերները, անկեղծորեն սիրում միլիոնավոր երկրպագուներ», – ասված է Կրեմլի հրապարակված հեռագրում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
