Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 200-ը
Հունվար 09,2024 11:35
Ճապոնական Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը, հայտնում է Kyodo գործակալությունը։
Ամենաշատ զոհերը գրանցվել են Սուձու և Վաձիմա քաղաքներում՝ համապատասխանաբար 91 և 81 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 202-ի։
Եվս 565 մարդ վիրավորվել է, 323-ի հետ կապ հաստատել չի հաջողվել։
Հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Դրանցից ամենահզորի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Երկրաշարժերի պատճառով երկրի ամբողջ արևմտյան ափի երկայնքով ցունամիի վտանգ է հայտարարվել։