Կեղծ և մանիպուլյատիվ բովանդակություն․ ինչպե՞ս խուսափել այդ չարիքից․ հարցումներ Աշոցքում
Դեկտեմբեր 12,2025 19:00
Գյումրիում և Ախուրյանում իրականացրած նկարահանումներից հետո Regions TV-ն այցելել է Շիրակի մարզի մեկ այլ համայնք՝ Աշոցք, որտեղ անցկացրել է հարցումներ՝ ամփոփելով բնակիչների կարծիքները։
Հարցման մասնակիցները կարծիքներ են հայտնել մանիպուլյատիվ և կեղծ տեղեկատվության արագ տարածման, դրանց սոցիալական ու հոգեբանական հետևանքների վերաբերյալ։
Համայնքի բնակիչները կարևորել են մեդիագրագիտության զարգացումը՝ ընդգծելով, որ մարդիկ պետք է կարողանան տարբերել արժանահավատը կեղծից և ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան տեղեկատվությանն ու դրա տարածմանը։
Աշոցք համայնքում իրականացված հարցումների տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
