Մարգահովիտցի 74-ամյա Ալեքսան պապի դժգոհությունը և նրա ավագ քրոջ լավատեսությունը
Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան հատվածում: Մի քանի անվանում է ունեցել – Թագավորանիստ, Համզաչիման, Բոզգյուղ, 1978 թ.-ից՝ Մարգահովիտ։ Բնակավայրում գործում է դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն և առողջապահական կենտրոն:
Բնակիչները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, սակայն մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: 74-ամյա Ալեքսան Խառատյանի որդիները ևս ապրում են արտերկրում։ Իր ընդարձակ տան մեջ միայնակ էր ապրում՝ մինչև քրոջ տեղափոխվելը։ 78-ամյա Ռոզա Խառատյանը ևս մենակ է ապրել, և հիմա երկուսով, մեկտեղելով ուժերը, կարողանում են մշակել տնամերձ հողամասը, անել առօրյա գործերը։
Ալեքսան Խառատյանը մեծ հողամաս էլ ունի, որը չի կարողանում մշակել։ Ասում է՝ տարիքը չի ներում, կարողանում է ընդամենը մեկ հորթ պահել։ Երիտասարդ տարիքում անասնաբույժ է աշխատել, այնուհետ բեռնատար է վարել։
Մարգահովիտում ամենալուրջ խնդիրը, ըստ Ալեքսան պապի, աշխատատեղերի սակավությունն է, և հիմնականում այդ պատճառով են երիտասարդները հեռանում գյուղից։ Իսկ անձամբ իր համար ամենածանր փաստն այն է, որ այդ տարիքում դեռ թոռնիկներ չունի։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
Նորություններ
