Ամենածանր պատիժը կարոտով ապրելն է…Արեւ Դանիելյան. «Վավերագրողները՝ Արցախից» | Region

Ամենածանր պատիժը կարոտով ապրելն է…Արեւ Դանիելյան. «Վավերագրողները՝ Արցախից»

Մարտ 12,2024 16:42

Regions TV-ի «Վավերագրողները՝ Արցախից» շարքի մեր հաջորդ տեսանյութը պատմում է լրագրող Արեւ Դանիելյանի մասին: Նա ընտանիքի հետ ապրում է Երեւանում…տան ու հայրենիքի կարոտը ոչնչով լցնել չի ստացվում: «Եթե անգամ ունենանք չորս պատը, միեւնույն է, մենք էլ տանը չենք»,-ասում է նա:

Սեպտեմբերյան ծանր օրերի դրվագները անընդհատ Արեւի աչքի առաջ են. երեք անչափահաս երեխաների հետ նախ նկուղներում էին, ապա 30 ժամ ձգվող ճանապարհներին …

Որո՞նք էին մեր սխալները, որոնց պատճառով կորցրեցինք պատմական հայրենիքը: Արեւի կարծիքով, առաջին հերթին թշնամուն թերագնահատելը:

Նորություններ