Գեղարքունիքի մարզում պետական գրանցում են ստացել պատմամշակութային նորահայտ երկու հուշարձան | Region

Գեղարքունիքի մարզում պետական գրանցում են ստացել պատմամշակութային նորահայտ երկու հուշարձան

Մարտ 12,2024 22:41

Գեղարքունիքի մարզում շարունակում են ի հայտ գալ հնագույն այնպիսի հուշարձաններ, որոնք իրենց նշանակությամբ ու բովանդակությամբ նորովի լույս են սփռում մեր ժողովրդի անցած հազարամյակների պատմության, մշակութային արժեքների վրա, նոր ուղղումներ մտցնում հայագիտության ու հնագիտության ոլորտներում։ Այդ մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստի եզրակացության համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Դամբարանադաշտ (Ք.ա․ II-I հազարամյակ) և Ժայռապատկեր (Ք.ա. II-I հազարամյակ) օբյեկտներն ընդգրկվել են ՀՀ նորահայտ հուշարձանների ցուցակում՝ ստանալով հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ:

Դամբարանադաշտը գտնվում է Վարդաձորից 1,57 կմ հյուսիս-արեւելք, իսկ Ժայռապատկերը՝ Սպիտակասարի ստորոտում:

Նորություններ