Կարևորում ենք տարածաշրջանում հոգևոր ժառանգության պահպանման հարցում ձեր կոչերը․ Վահագն Խաչատուրյանը՝ Հռոմի Պապին
Մարտ 13,2024 11:43
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ:
«Հիրավի հիացմունքի են արժանի մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում աշխարհում արդարության վերականգնմանն ուղղված Ձերդ Սրբության անկոտրում կամքն ու մարդասիրական վեհ առաքելությունը։
Մեծապես կարևորում ենք մեր տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Ձերդ Սրբության շարունակական կոչերն ու ուղերձները:
Մենք հանձնառու ենք առավել խորացնելու նույնակունք արժեքների վրա խարսխված բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
