Ձեռքբերումներ ու նոր սպասումներ Գյումրիի մշակութային և երիտասարդական կառույցներում | Region

Ձեռքբերումներ ու նոր սպասումներ Գյումրիի մշակութային և երիտասարդական կառույցներում

Հունվար 02,2026 12:00

2025 թվականը մեծ ձեռքբերումների տարի է եղել Գյումրու Երիտասարդական պալատի, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի համար։ Այդ մասին Regions TV-ի հետ զրույցում նշեցին կառույցների ղեկավարները։

Ըստ նրանց՝ առաջիկա տարին պետք է դառնա զարգացման նոր փուլ՝ ուղղված այցելուների թվի ավելացմանը, մշակութային ժառանգության հանրահռչակմանը և ժամանակակից մոտեցումների ներդրմանը։

2026 թվականին նախատեսվում է ընդլայնել մշակութային ծրագրերը, կյանքի կոչել նոր կրթական ու երիտասարդական նախաձեռնություններ, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը տեղական և միջազգային գործընկերների հետ։

Նորություններ