Գյումրեցի 90-ամյա Հասմիկ տատի կյանքի փորձը, հետաքրքիր պատմությունները և ամանորյա գաթայի բույրը
Դեկտեմբեր 30,2025 17:00
Գյումրեցի 90-ամյա Հասմիկ Խաչատրյանը, բոլորի նման, պատրաստվում է ամանորյա տոներին։ Հերթական անգամ պատրաստելու է հայկական ավանդական գաթան՝ սեփական բաղադրատոմսով։
Հասմիկ տատը Regions TV-ի հետ զրույցում կիսվել է իր հետաքրքիր պատմություններով։
Չնայած իր պատկառելի տարիքին, նա սիրում է և շարունակում է գրքեր կարդալ, ապրում է ակտիվ կյանքով։ Նա իր ժամանակի մեծ մասը տրամադրում է ընտանիքին՝ թոռներին և ծոռներին, ընդգծում է, որ ընտանիքն իր կյանքի ամենամեծ արժեքն է։
Տիկին Հասմիկը կյանքի բարդ ուղի է անցել, կորուստներ է ունեցել, սակայն կյանք է վերադարձել, հաղթահարել է հոգեբանական բազում խոչընդոտներ։ Տիկին Հասմիկը վստահ է՝ երկարակեցության գաղտնիքը՝ ուրախ լինելն ու բարի սիրտ ունենալն է։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
