Հարված պարենային անվտանգությանը. ինչո՞ւ է տեղական ցորենը դառնում անասնակեր, իսկ որպես պարեն ներմուծվում ցածրակարգ ցորեն | Region

Հարված պարենային անվտանգությանը. ինչո՞ւ է տեղական ցորենը դառնում անասնակեր, իսկ որպես պարեն ներմուծվում ցածրակարգ ցորեն

Հունվար 04,2026 17:00

Հայաստանը գյուղատնտեսական երկիր է և ընդարձակ վարելահողեր ունի, սակայն ցորենի տեղական արտադրությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Գյուղացիները զանգվածաբար հրաժարվում են ցորեն ցանելուց, քանի որ պետական ոչ բավարար աջակցությունն ու շուկայի անվերահսկելիությունը վտանգում են նրանց տնտեսական կայունությունն ու կենսունակությունը։

Գեղարքունիքի մարզում ցորենի ցանքերն ընդհանուր վարելահողերի հազիվ 16 տոկոսն են կազմում։ Մարզի հողատարածքների զգալի մասը չի ոռոգվում, անջրդի պայմաններում միջին բերքատվությունը շատ ցածր է, ցորեն ցանում են հիմնականում նրանք, ովքեր սեփական տեխնիկան ունեն։

Ստացած բերքն ավելի նպատակահարմար են գտնում անասնակեր դարձնել, քան ցածր գնով շուկայում վաճառել։ Իսկ պետական աջակցությունն այնքան չէ, որ խթանի պարենային ցորենի արտադրությունը երկրում և բացառի մինչև 4000 կմ հեռավորությունից դրա ներկրումը։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

 

Նորություններ