Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Հունվար 11,2024 11:23
Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ մարզային այցելությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, համաձայն որի՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024