Կոռուպցիայի գործով ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. Նրանցից մեկը վարչության պետ է
Մարտ 15,2024 21:09
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» փոխանցեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը Շիրակի մարզպետի աշխատակազմից են։
Ըստ Հակակոռուցիոն կոմիտեի տեղեկատվության՝ վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով։ Մյուս երկու անձինք ենթադրյալ կաշառք տվողներն են։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։
Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է շինարարական ընկերություններից մեկի պատասխանատու Արտակ Ադամյանը:
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024