Պայթյուններ Թեհրանում․ Իսրայելը հարվածել է Իրանին | Region

Պայթյուններ Թեհրանում․ Իսրայելը հարվածել է Իրանին

Փետրվար 28,2026 10:57

Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա խոսքով երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։

Իրանական Fars News Agency գործակալության տվյալներով՝ մայրաքաղաք Թեհրանում որոտացել է առնվազն երեք պայթյուն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է «բարդ որոշում» ընդունել Իրանի վերաբերյալ։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս շուտ լքել երկիրը։

Նորություններ