Որո՞նք են կեղծ տեղեկատվության հիմնական վտանգները, ինչպե՞ս են փորձագետները գնահատում իրավիճակը | Region

Որո՞նք են կեղծ տեղեկատվության հիմնական վտանգները, ինչպե՞ս են փորձագետները գնահատում իրավիճակը

Մայիս 27,2026 18:00

Ապատեղեկատվությունն օգտագործվում է որպես ազդեցության գործիք, և այդ հոսքն ատիվանում է հատկապես նախընտրական ժամանակահատվածներում և ճգնաժամային իրավիճակներում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծ էջերի և կեղծ լուրերի հեղինակները, հիմնականում ո՞ր երկրներից են դրանք տեղափոխվում հայաստանյան հարթակներ, ի՞նչ ազդեցություն կարող է գործել ապատեղեկատվությունն անհատի, հանրության վրա։

Regions TV-ն թեմայի շուրջ հարցումներ է իրականացնում Շիրակի մարզի համայնքների տարբեր բնակավայրերում և մարզկենտրոն Գյումրիում, նաև պատրաստում է ամփոփ տեսանյութեր՝ փորձագետների ներգրավմամբ։

Գյումրիում իրականացված հարցումների մասնակիցները կարծիքներ են հայտնել կեղծ տեղեկատվության տարածման, հետևանքների և դրա կանխարգելման վերաբերյալ։ Հայաստանցի և եվրոպացի փորձագետները ևս անդրադարձել են ապատեղեկատվության տարածման մեխանիզմներին, վտանգներին և հասարակության տեղեկատվական դիմակայունության ամրապնդման կարևորությանը։

Փորձագետների կարծիքով՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևոր գործիքներից են մեդիագրագիտության զարգացումը, փաստերի ստուգումը, պատասխանատու լրագրությունը և քաղաքացիների տեղեկացվածությունը։ Նրանք նաև ընդգծել են, որ սոցցանցերի զարգացմանը զուգահեռ մեծացել է արհեստական բանականության կիրառմամբ ստեղծվող մանիպուլյատիվ բովանդակության տարածման ռիսկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ