Ինչպե՞ս է հրաշալի բնությունը, հյուրընկալությունն ու գինին միավորում զբոսաշրջիկներին Չիվայում | Region

Ինչպե՞ս է հրաշալի բնությունը, հյուրընկալությունն ու գինին միավորում զբոսաշրջիկներին Չիվայում

Մայիս 28,2026 17:30

Վայոց ձորի տարբեր համայնքներ զբոսաշրջային նախընտրելի ուղղություններ են դարձել։ Հրաշալի բնությունը, համեղ ուտեստներն ու ընտիր գինին գրավում են շատերին։ Արենի համայնքի Չիվա գյուղում է գտնվում հյուրընկալ օջախներից մեկը՝ «Նորավանք» հյուրատուն-գաստրոբակը, որն այցելուներին առաջարկում է ոչ միայն հարմարավետ հանգիստ, այլև հնարավորություն՝ բացահայտելու Վայոց ձորի բնությունն ու ավանդույթները։

Տնտեսության հիմնադիրները՝ Վարազդատ Ղազարյանը և Հեղինար Հայրապետյանը, տարիների ընթացքում բարեկարգել են տարածքը, ընդլայնել հյուրատունը։ Օրնիբուն աշխատելով՝ ամուսինները նոր հարմարավետ պայմաններ են ստեղծել այցելուների համար:

Այստեղ կարելի է վայելել նաև տեղում պատրաստվող գինին: Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց հյուրատան հիմնադիր Վարազդատ Ղազարյանը, տարեկան 1,5-2 տոննա գինի է արտադրում, հյուրասիրում և նվիրում է զբոսաշրջիկներին, ընկերներին ու բարեկամներին։

«Նորավանք»-ում զբոսաշրջիկների սիրելի զբաղմունքներից է սեփական ձեռքերով թոնրի խորոված պատրաստելը և այգուց միրգ-բանջարեղեն հավաքելը:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ