Ռինդ․ խաղողի հայրենիքներից մեկի այցեքարտը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները
Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղի շրջակայքում պաահպանվել են մի շարք հին բնակատեղիների ավերակներ:
Այսօր Ռինդում փաստացի գրանցված է 1530 մարդ, շուրջ 1300-ը մշտական բնակվում են գյուղում։ Բնակիչները զբաղվում են խաղողի և տարբեր մրգատեսակների այգիների մշակությամբ, մասամբ նաև անասնապահությամբ։
Մինչ օրս պահպանվել և աճեցվում են խաղողի տեղական էնդեմիկ տեսակները։ Վայոցձորյան ջերմ արևի և բերրի հողերի զորությամբ հասունացած խաղողը նաև համեմատաբար բարձր գին ունի։
Վերանորոգվում է Ռինդ գյուղի դպրոցը, շինաշխատանքները շուտով կավարտվեն։ Գյուղն ունի վերանորոգված մանկապարտեզ, կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։
Ռինդում, ինչպես հանրապետության գրեթե բոլոր գյուղական բնակավայրերում, անասնապահությունը զգալի անկում է ապրել։
Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։
