6 երեխաներից կտրել, երկու տուն ենք դրել. երկուսն էլ կորցրեցինք՝ Շուշիում ու Ստեփանակերտում | Region

6 երեխաներից կտրել, երկու տուն ենք դրել. երկուսն էլ կորցրեցինք՝ Շուշիում ու Ստեփանակերտում

Հունվար 16,2024 10:53

6 անչափահաս երեխաների ու զինվորական ամուսնու հետ Լիլիա Աղաջանյանը Արցախից դուրս եկավ սեպտեմբերի 30-ին: Ամենուր արդեն ադրբեջանցիներ էին: 2023 թվականին ընտանիքը երկրորդ բնակարանը կորցրեց: Առաջինը Շուշիում էր: 44-օրյա պատերազմից հետո բազմազավական ընտանիքը Ստեփանակերտում ստացավ 4 սենյականոց բնակարան:

Կրկին կառուցեցին այն հույսով, որ ապրելու են Արցախում: Զրկանքները հաղթահարում էին, մտածելով, որ ամեն ինչ կավարտվի, կբացվի Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը: Ընտանիքը հիմա հաստատվել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ապրում են վարձով բնակարանում: Ամուսինը շարունակում է զինվորականի գործը: Սահմանամերձ Տեղ համայնքում այս պահին ապրում է Արցախից բռնի տեղահանված 72 ընտանիք, ընդհանուր առմամբ 210 բնակիչ:

Նորություններ