Ինչպե՞ս է 77-ամյա այգեգործը սահմանամերձ գյուղում տարեկան 20 տոննա արքայանարինջ ստանում
Հունիս 27,2026 17:00
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ։ 77-ամյա Միշա Խուդավերդյանը ևս այդ գործի մասնագետ է։ Ջրամբարի ափին ընդարձակ հողատարածք ունի՝ տարբեր մրգատու ծառերով և խաղողի թփերով։ Առավոտից երեկո այգում է, մեկ առ մեկ խնամում է ծառերն ու թփերը։
Միշա Խուդավերդյանը Regions TV-ի հետ զրույցում նշում է՝ հայտնի է հատկապես իր այգու արքայանարինջը։ Իրացման խնդիր չունի, տարեկան շուրջ 20 տոննա արքայանարինջ է վաճառում։ Նաև ընտիր դեղձ, թուզ, հոն, խաղող և պնդուկ է ստանում։
Թոշակառու այգեգործը պնդում է, որ սահմանամերձ գյուղում իրավիճակը հանգիստ է։ Իրենց գյուղի և այգիների ուղղությամբ կրակոցներ եղել են 1990-ական թվականներին։ Հիմա նման միջադեպեր չեն լինում։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
https://youtu.be/nz_fqMGf-XM
