Տեսնում ես, որ ամեն ինչ քանդվում է, պետությունն է քանդվում. վավերագրություն հայկական Արցախի վերջին օրերից | Region

Տեսնում ես, որ ամեն ինչ քանդվում է, պետությունն է քանդվում. վավերագրություն հայկական Արցախի վերջին օրերից

Ապրիլ 02,2024 16:40

«Վավերագրողները Արցախից» շարքի մեր հաջորդ հերոսը լրագրող Հայկ Ղազարյանն է, ով ակտիվորեն լուսաբանել է արցախյան իրադարձությունները՝ բլոկադա, սեպտեմբերյան պատերազմ, բռնի տեղահանում…

Ժամերի ընթացքում  փլվեց  պատերազմների, տարիների զրկանքների գնով կառուցված պետությունը, ասում է լրագրողը:

Նրա հիշողությունից չի ջնջվում այն պահը,  թե ինչ զգաց, երբ Հայաստանի պաշտպանության նախարության հայտարարությունը կարդաց: Խոսքն այն արձանագրման մասին էր, որ Հայաստանի սահմաններին իրավիճակը կայուն է: Ճիշտ նույն պահին Արցախում իրենք ապրել-մեռնելու կռիվ էին տալիս.

«Մեղմ ասած  ինձ վիրավորված զգացի, դավաճանված բառը չօգտագործեմ: Հասկացել եմ, որ հրաշքներ չեն լինում:  Ամեն վայրկյան պայթյունի ձայներ էին լսվում, հասկանում էի՝ եթե չկանգնեցնես, պարզապես ցեղասպանություն է լինելու»…

Regions TV-ի հետ զրույցում Հայկը պատմել է բռնի տեղահանման ընթացքի մասին: Ինքը չայրեց իր տունը, դուռը չփակեց, գուցե ակնկալիքով, որ վերադարձ Արցախ լինելու է:

Նորություններ