Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ | Region

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ

Հուլիս 03,2026 12:52

AFP-ն հաղորդել է, որ հուլիսի 2-ին Ֆրանսիայի հարավում մոտ 3000 բնակիչ է տարհանվել զանգվածային անտառային հրդեհի պատճառով։ Մի քանի հրդեհ է մոլեգնում ոչ միայն երկրի հարավում, այլև հարավ-արևմուտքում։ Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի խոսքով՝ աղետը սկսվել է շաբաթներ շարունակվող տաք և չոր եղանակի պատճառով։

Մարսելում կայացած մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարել է, որ միայն հուլիսի 1-ին Ֆրանսիայում այրվել է 12 քառակուսի կիլոմետր տարածք։ Նա հավելել է, որ հրդեհների սեզոնի սկզբից ի վեր բռնկվել է մոտ 7000 հրդեհ, որի արդյունքում ամբողջ երկրում այրվել է 87 քառակուսի կիլոմետր տարածք։ Լըկորնյուն նշել է, որ միայն հուլիսի 1-ին և 2-ին բոլոր շրջաններում հրդեհների դեմ պայքարել է մոտ 2000 հրշեջ։

Նորություններ