Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց
Օգոստոս 09,2026 12:46
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Աբրահամյանին երկու ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը՝ սպանություն պատվիրելու մեղադրանքով։
