Անհատույց տունը բավարա՞ր է բռնի տեղահանված արցախցիներին Զորականում նոր կյանք սկսելու համար | Region

Անհատույց տունը բավարա՞ր է բռնի տեղահանված արցախցիներին Զորականում նոր կյանք սկսելու համար

Օգոստոս 10,2026 18:00

Տավուշի մարզի Զորական գյուղը 1350 բնակիչ ունի։ Սա Հայաստանի եզակի այն բնակավայրերից է, որի բնակչության թիվը չի նվազել։ Այստեղ է տեղափոխվել 102 արցախցի՝ 33 ընտանիք։

Բնակիչներն արցախցիների հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն, քանի որ գրեթե նույն ճակատագիրն են ունեցել։ Հնաբնակները 1988-89թթ․-ին  Շամխորի շրջանի հայկական Չարդախլու գյուղից տեղահանվել են և հաստատվել այստեղ։

Այս գյուղը եզակի է նաև այն առումով, որ տեղում հաստատված բոլոր տեղահանված ընտանիքներին տուն է հատկացվել անհատույց։ Սակայն դա բնակարանային խնդրի ժամանակավոր լուծում է։

Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն ընդգծում է, որ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենամտահոգիչներից է աշխատատեղերի բացակայությունը։ Այդ խնդրին են բախվել նաև գյուղում հաստատված արցախցիները, որոնց մի մասն աշխատում է այլ վայրերում։

Տեղահանված ընտանիքներին սոցիալական խնդիրներից զատ, անհանգստացնում են նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված քաշքշուկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ