Բնակլիմայական անբարենպաստ պայմաններ և աշխատատեղերի պակաս․ ի՞նչն է մտահոգում Մուսայելյանի բնակիչներին | Region

Բնակլիմայական անբարենպաստ պայմաններ և աշխատատեղերի պակաս․ ի՞նչն է մտահոգում Մուսայելյանի բնակիչներին

Սեպտեմբեր 01,2026 14:00

Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում բնակվում է 408 մարդ։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ինչպես նաև հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակությունը։

Բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Վարդանյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծում է, որ մտահոգիչ են բնակչության թվի նվազման և արտագաղթի միտումները։ Ըստ նրա՝ երիտասարդները գյուղից տեղափոխվում են Երևան և այլ քաղաքային բնակավայրեր՝ աշխատանք և ավելի բարենպաստ կենսապայմաններ գտնելու նպատակով։

Գյուղացիները վստահ են՝ եթե Մուսայելյանում ստեղծվեն աշխատատեղեր և մարդիկ հնարավորություն ունենան իրենց ընտանիքի ապրուստն ապահովել տեղում, շատերը չեն հեռանա իրենց ծննդավայրից։

Գյուղում տարբեր ծրագրերով աշխատանքներ տարվում են․ արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը, սալարկվել են գյուղամիջյան որոշ ճանապարհներ։ Սակայն բնակիչների համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ նույնը՝ կհաջողվի՞ արդյոք նաև աշխատանք և ապագայի հեռանկար բերել գյուղ, որպեսզի երիտասարդների աչքը չլինի Մուսայելյանի սահմաններից դուրս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ