Աշխարհի գավաթ. Գարիկ Կարապետյանը արծաթե մեդալ նվաճեց, Սամվել Գասպարյանը հրաժարվեց պայքարից | Region

Աշխարհի գավաթ. Գարիկ Կարապետյանը արծաթե մեդալ նվաճեց, Սամվել Գասպարյանը հրաժարվեց պայքարից

Ապրիլ 08,2024 20:44

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:

Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը գլխավերևում պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն է՝ 185 կգ արդյունքով:

Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 13:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Թաիլանդում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:

 

Նորություններ