ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ | Region

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սեպտեմբեր 21,2026 11:06

Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ Անկախության տոնին նվիրված շնորհավորական հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և արժևորում այն ​​առաջընթացը, որին հայ ազգը հասել է՝ կերտելով ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա։

«Անցած մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։

Մենք ակնկալում ենք առաջ մղել «Խաղաղության և բարգավաճման միջազգային Թրամփի ուղին» (TRIPP), ամրապնդել տնտեսական կապվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։ Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք ավելի խորացնել մեր երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

Նորություններ