Խաղաղության անվան տակ Բաքուն փորձում է նոր կտորներ պոկել Հայաստանից. Դ. Գալստյան | Region

Խաղաղության անվան տակ Բաքուն փորձում է նոր կտորներ պոկել Հայաստանից. Դ. Գալստյան

Ապրիլ 09,2024 21:57

Ադրբեջանն իր առավելապաշտ քաղաքականությունից չի հրաժարվել, ինքնուրույն չի էլ հրաժարվելու,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը: Նրա խոսքով՝  հայկական կողմի թողտվությամբ Բաքվի ձեռքերն ազատվեցին Արցախի ուղղությամբ, նույն պատկերն է նաև Տավուշի 4 գյուղերի դեպքում. «Երբևէ Ադրբեջանի առաջնորդներից չենք լսել, որ պատրաստ են ճանաչել Հայաստանի 29.800 քառ.կմ-ը, այդ երկիրը հաղթողի դիրքերից առաջ է տանում իր շահը, իսկ պարտության սիմվոլ իշխանությունը չի կարողանում Հայաստանի համար բարենպաստ պայմանների հասնել բանակցային սեղանի շուրջ»:

«Միակողմանի խաղաղություն չի լինում, համոզված եմ՝ Բաքուն խաղաղության անվան տակ փորձում է նորանոր կտորներ պոկել Հայաստանից և բռնակցել Ադրբեջանին»,-ավելացրեց Գալստյանը:

Ի՞նչ սպառնալիք է Արցախի վտարանդի կառավարությունը Հայաստանի ազգային անվտանգությանը, ինչի մասին ահազանգում էր Նիկոլ Փաշինյանը: Հարցադրմանը Գալստյանն արձագանքեց. «Որևէ սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող: Արցախի իշխանությունը երբևէ հայտ չի ներկայացրել փոխարինել Հայաստանի իշխանությանը, նրանք գործում են արցախահայերի իրավունքներից, շահերից ելնելով, որևէ վտանգի մասին խոսք չկա, ընդհակառակը՝ բոլորիս էլ մտահոգում է Հայաստանի սահմաններին կատարվողը»:

Նորություններ