Սևանա լճի մակարդակը վերջին 1 ամսվա ընթացքում բարձրացել է 9 սանտիմետրով | Region

Սևանա լճի մակարդակը վերջին 1 ամսվա ընթացքում բարձրացել է 9 սանտիմետրով

Ապրիլ 10,2024 13:13

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի մարտի 8-ից մինչ ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 9 սանտիմետրով։

2024 թվականի ապրիլի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա և 9 սանտիմետրով ավել՝ մեկ ամիս առաջ գրանցված նիշից։

2024 թվականի հունվարից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։

Նորություններ