Իրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր | Region

Իրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր

Սեպտեմբեր 26,2026 10:35

Իրանում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի թեթև ու ծանր մարմնական վնասվածքներ։ Վթարը տեղի է ունեցել Համադան — Սավե ավտոմայրուղու վրա (Սավե քաղաքի մերձակայքում), հայտնում է IRIB պետական հեռուստաալիքը։

Իրանական պետական հեռուստատեսության տվյալներով՝ ավտոբուսն ուղևորվում էր երկրի արևմտյան հատվածից դեպի Թեհրան և Սավեի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։

Վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 17-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

ՃՏՊ-ի պատճառը դեռևս չի պարզվել։

Նորություններ