Բաքվի իշխանությունն այս անգամ էլ Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչներին է տարել Դադիվանք
Սեպտեմբեր 28,2026 17:03
Բաքվի իշխանությունն այս անգամ էլ այց է կազմակերպել Արցախի հայկական Դադիվանք վանական համալիր՝ Ադրբեջանի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների համար։ Վերջիններս համալիրի տարածքում կրոնական ծեսեր են կատարել:
Ադրբեջանական լրատվամիջոցները Դադիվանքը ներկայացնում են «Խուդավանգ» անվանումով։ Բաքուն հետևողականորեն կեղծում ու նենգափոխում է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունը։
Հիշեցնենք, որ վերջերս էլ Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիների այց էր կազմակերպվել Գանձասար և Դադիվանք։ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիև հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերը անվանել էր «Գանջասար» և «Խուդավենք», ապա դիվանագետներին հայկական հնագույն վանական համալիրները ներկայացրել որպես աղվանական։
