Մարցի հողի բարիքը․ ինչպե՞ս է Հայկը տասնամյակներ շարունակ կատարելագործում ազնվամորու մշակությունը
Լոռու մարզի Մարց գյուղում փաստացի բնակվում է 350 մարդ։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Մարց գյուղի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը գյուղատնտեսության ոլորտի մասնագետ է։ Ժամանակին շրջանի գլխավոր գյուղատնտեսն է եղել․ շուրջ 50 տարի զբաղվում է իր սիրելի գործով։
Այժմ ազնվամորի է մշակում։ Տարեկան մոտ 1 տոննա բերք է ստանում։ Իրացման խնդիր չունի։ Վանաձորի շուկայում և խանութներում լավ գիտեն Հայկի ազնվամորու բարձր որակն ու համային հատկանիշները։
Տարիների փորձը, մասնագիտական գիտելիքներն ու բազմաթիվ փորձարկումները Հայկին օգնում են ընտրել և մշակել ազնվամորու լավագույն տեսակները։ Նա պատրաստակամորեն կիսվում է իր փորձով՝ ներկայացնելով մշակության առանձնահատկություններն ու որակյալ բերք ստանալու իր գաղտնիքները։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
