Իրանն անդրադարձել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակող հանդիպմանը | Region

Իրանն անդրադարձել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակող հանդիպմանը

Ապրիլ 12,2024 13:22

Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին անդրադարձել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը:

Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Վելայաթին մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասի գործերին միջամտելու, տարածաշրջանի երկրների անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու և ռազմական ներկայության համար հող նախապատրաստելու համար:

«Իրանը պատմականորեն եղել է այս տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր հենասյունը: Ինչպես դեմ ենք եղել «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, այնպես էլ դեմ ենք ցանկացած այլ նմանատիպ նախաձեռնության»,- հավելել է պաշտոնյան:

Վելայեթին շեշտել է՝ Թեհրանում հավատացած են, որ Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման լավագույն մեխանիզմը «3+3» հարթակն է:

Նրա խոսքով՝ Իրանը պատմական հարաբերությունների ունի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հետ, ուստի երկու հարևան երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր են:

Նորություններ