Արցախից բռնի տեղահանված Առաքելյանների ընտանիքը տնակում է բնակվում | Region

Արցախից բռնի տեղահանված Առաքելյանների ընտանիքը տնակում է բնակվում

Հունվար 17,2024 17:16

Արցախից բռնի տեղահանված ու Գյումրի տեղափոխված Առաքելյանների ընտանիքն անելանելի վիճակում  է: Պետական աջակցություններից ընտանիքին զրկել են այն պատճառաբանությամբ, որ ընտանիքի հայրը՝ Լյուդվիգ Առաքելյանը, Գյումրիի վթարային շենքում բնակարանի համասեփականատեր է: Առաքելյանները հիմա վարձով տնակում են ապրում 6 անձով, որից 4-ը՝ երեխաներ: Առանց պետական աջակցության չեն կարող քարաշեն բնակարան վարձակալել, թանկ է: Տանտիկինը՝ Խանդութ Գրիգորյանը, Գյումրիում ժենգյալով հաց է թխում, վաճառում, որ կարողանան գոնե տնակի վարձը մուծել:

Նորություններ