ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Ապրիլ 13,2024 00:48

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր Մեղրիում «Ուրալ»-ի վթարի հետևանքով զոհված 4 զինծառայողի անունները․
Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025