Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ | Region

Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ

Նոյեմբեր 05,2026 16:29

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը։

Նախատեսվում է սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը։

Ըստ այդմ՝  սահմանվում է համապատասխան մարմինների ու կազմակերպությունների աշխատողների և ծառայողների համար որոշակի գործողությունների համապարտադիրությունը երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերելու համար։ Մասնավորապես, նրանք՝ ուշադրություն են դարձնում երեխաների վարքագծային, հուզական, ֆիզիկական կամ սոցիալական փոփոխություններին և այլ նախազգուշացնող նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում՝ ընտանիքում երեխայի առկայության դեպքում վարում են զրույց երեխայի հետ,  պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխայի հետ իրականացնում են բացատրական աշխատանքներ՝ կրթության իրավունքը չիրացնելու պատճառները պարզելու համար։ Միևնույն ժամանակ այդ մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետներն իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ուշադրություն են դարձնում երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններին։ Երեխաների կարիքների ընկալումը՝ նույնականացումը, գնահատումը և ուղղորդումը բազմամասնագիտական աշխատանք է, որը պահանջում է տարբեր մարմինների և ծառայությունների ջանքերի միավորում: Շատ կարևոր է, որ այս համատեղ աշխատանքը հիմնված լինի միասնական նպատակների և մոտեցումների վրա:

Նորություններ