Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջնական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է․Միրզոյան | Region

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջնական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է․Միրզոյան

Նոյեմբեր 05,2026 16:59

«Երբ Թրամփի վարչակազմը իշխանության էր  գալիս Միացյալ Նահանգներում, լուրջ քննադատություններ կային հատկապես ընդդիմության կողմից, թե ինչպե՞ս են մեր իշխանությունները ռազմավարական համագործակցություն կազմում հեռացող վարչակազմի հետ «ո՞նց է լինելու մեր հալը, եթե Թրամփը գա սաղ ընկնելու է ջուրը։ Ինչպես տեսանք, նոր վարչակազմը վերցրեց այդ օրակարգը ռազմավարական գործունեության և ավելի խորացվեց»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությանը, որի արդյունքներով ԱՄՆ նախագահ Թրամփի ուժը պարտվել է Դեմոկրատներին։

Նախարարը չի կարծում, որ դեմոկրատները վերջնական ընտրությունների արդյունքում եթե գան իշխանության դեմ կլինեն TRIPP-ի գործարկմանը, նշելով, որ այդ նախագիծը շահավետ է ինչպես Հայաստանի այդպես էլ Միացյալ Նահանգների համար․«Ես չեմ կարծում, որ դեմոկրատները չուզենան, որ TRIPP-ը կառուցվի կամ չլինի»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփումներին՝ նախարարն ասաց, որ առարկայական պայմանավորվածություններ չեն եղել․«Բայց, եթե կհիշեք, ես ասել եմ, որ լինում են նմանատիպ հանիպումներ, շփումներ իրենց մասնագետների, մեր մասնագետների միջև բարձրաստիճան պաշտոնայների մակարդակով և հույս հայտնեցի, որ դա մի օր էլ կլինի արտգործնախարարների մակարդակով։ Իսկապես, երբ հասկանում ես, որ ավելի բնականանոն հարաբերությունների փուլ կլինի և կարգավորման նոր էտապների հաստատ հասած կլինենք, խաղաղությունը ավելի ամրապնդված կլինի։ Բնականաբար այդ օրն էլ կգա, որ արտգորրծնախարարների ներկայացուցիչները կայցելեն իրար և կմասնկցեն տարբեր միջոցառումների»։

Վերջերս տեսանյութ էր տարծվել Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինծառայողի մասնակցությամբ, որտեղ դիմակավորված զինծառայողները մեկ այլ քաղաքացու ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկում, բռնությունը գործադրողն ասում էր․«Гюмри наш»:

Լրագրողներից մեկը նախարարին հարցրեց՝ Գյումրի քաղաքում  ռազմաբազայի զինծառայողների մասնսկցությամբ մի քանի ահասարսուռ դեպքեր են արձանագրվել, արդարացվա՞ծ են արդյոք այն ֆինանսական ծախսերը, որոնք վճարում է պետությունը 102-րդ ռազմաբազան պահելու համար և ինչքանո՞վ է նպատակահարմար ռազմաբազայի գործունեությունը, կա՞ արդյոք որևէ օրակարագ կամ քննարկում, քանի որ դժգոհություններ բազմիցս են հնչել։

Ի պատասխան նախարարն ասաց․ «Այո, լսել եմ այդ դժգոհությունների մասին և քաղաքական դաշտում քննարկվում է ռազմաբազայի նպատակահարմարությունը, այդ թվում՝ ֆինանսական առումներով, նման  քննարկումներն ու խոսակցությունները նախկինում էլ են եղել։ Ես հիշում եմ, որ այս խոսակցությունը առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահն է սկսել մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում և առաջարկել է՝ ասելով, որ «դե եկեք ռազմաբազայի հարցն էլ քննարկենք, մնալու-չմնալու հարցը քննարկենք»։ Քնարկումներ չեն եղել այս թեմայի շուրջ և հանդիպում էլ չի եղել բայց, եթե քննարկելու լինենք բնականաբար կքննարկենք»։

Անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ անդամակցությանը, նախարարը կրկնեց Փաշինյանի հայտարարությունը՝ միանգամայն իրատեսական է, որ 2027-2028 թվականներին ստեղծվի այնպիսի իրավիճակ, որպեսզի ՀՀ-ն  անդամակցության հայտ ներկայացնի․«Ընդհանրապես, Եվրոպական միության  հետ փորձում ենք շատ սինխրոն գնալ մեր հավակնությունների և իրենց հնարավորությունների մասով։ Մինչ այս պահը դա հիանալի հաջողվել է և հետագա քայլերում ևս մենք կառաջնորդվենք դրանով ՝ ի՞նչ ենք ուզում մենք և այնտեղից ի՞նչ են ուզում մեզանից։ Եթե մենք անդամակցել ենք ուզում, ապա պետք է հասկանանք, թե 27 երկրները ինչքանով են պատրաստ դրական արձագանքելու»։

Արարատ Միրզոյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն, ասաց, որ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ տարակարծություններ եղել են ինչպես հայկական կողմում այնպես էլ թուրքական կողմում․«Իսկապես Հայաստան-Թուրքիա երկխոսությունը և հարաբերությունների վերջնական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Սա այն է, ինչ գիտենք Հայաստանի կողմից, սա այն է, ինչ մենք տեսնում ու լսում ենք թուրքական կողմից։ Մենք 5 տարի առաջ այս հարցին շատ զգուշությամբ էին վերաբերվում, առհասրակ հանրությունը, Թուրքիայի հանրութունը՝ ևս։ Եթե նայենք իրավիճակները՝ երկուստեք շատ-շատ է փոխվել և ես իսկապես տեսնում եմ այդ հավանականութունը հասարակության կողմից էլ, իշխանությունների կողմից էլ։ Կան գործոններ, որոնք պայմանավորված են այլ երկրներով, այդ թվում ՝ նաև Ադրբեջանով։ Օրինակ՝ նույն Թուրքիայի իշխանությունները հրապաակայնորեն ասել են, որ իրենք կարգավորումները տեսնում են սինխրոն։ Հիմա մենք Ադրբեջանի հետ ունենք նախաստորագրված և գործող խաղաղություն, իրենց հետ ունենք երկկողմ առևտուր։ Այս գործընթացները շատ դինամիկ և արագ զարգանում են և տրամաբանական է, որ ինչ-որ մի փուլում այն հանգուցալուծում ստանա»։

Անդրադառնակով  ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցմանը և արդյոք ՀԱՊԿ անդամությունն առկախված է հարցին, Միրզոյանն ասաց․«Բա այսպես ո՞նց կլինի։ Ի՞նչ է փոխվում ձեր կյանքում դրանից՝ առկախված են, թե փակված են, կասեցված են, թե ապակասեցված են ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները։ Ինչո՞ւ եք հարցնում։ Պարզ է, իրավունք ունեք, հարցնում եք կամ հարցը գրել, տվել են, հարցնում եք, բայց ուզում եմ հասկանալ՝ հիմա այսքան տարի մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, ի՞նչ է փոխվել դրանից ձեր կյանքում»։

Տիրուն Մարգարյան

Նորություններ