Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը | Region

Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը

Ապրիլ 15,2024 16:11

Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։

Այդ  մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ ընդունելու առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն Եվրոպական Միության դիտորդական առաքելությունում: Կանադան հանդիսանում է ԵՄ անդամ չհանդիսացող պետությունը, որն աջակցում է առաքելությանը»,- նշված է գրառման մեջ։

2023 թվականի հոկտեմբերին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Կանադան կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ  Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

Նորություններ